Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում շիզոֆրենիայով. news.am

Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում շիզոֆրենիայով. news.am

Հղիության ընթացքում ծխող կանայք հաճախ շիզոֆրենիայով երեխաներ են ունենում: Այդ մասին հայտնել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները:  Նրանց խոսքով, որքան ավելի է կինը հղիության ընթացքում ենթարկվում նիկոտինի ազդեցությանը, այնքան շատ են այնպիսի ծանր հոգեկան հիվանդությամբ երեխա ծննդաբերելու շանսերը, ինչպիսին շիզոֆրենիան է: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ ծխող մայրերից ծնված երեխաների մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկն ավելանում է մոտավորապես 38 տոկոսով:

Շիզոֆրենիայով 977 երեխայի տվյալների վերլուծությունը հաստատել է հղիության ընթացքում ծխելու եւ նորածին երեխայի մոտ շիզոֆրենիայի կապը: Գիտնականները նաեւ պարզել են, որ շիզոֆրենիայով երեխաներ ծնած մայրերի 20 տոկոսը հաճախ ծխել է հղիության ընթացքում եւ այդ ախտաբանությամբ երեխաների ծնունդը, մասնագետների կարծիքով, կապված է հենց մոր արգանդում պտղի ուղեղի վրա նիկոտինի ազդեցության հետ:

«Նիկոտինը հեշտությամբ անցնում է ընկերքով եւ մտնում պտղի արյան շրջանառության մեջ, ինչը հանգեցնում է նրա մոտ նյարդային խանգարումների զարգացմանը», - նշել են գիտնականները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. forw0man.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ